Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Լավրովը խոսեց ռազմագերիների մասին

analitik.am

 

Մենք այսօր մանրամասն խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին, նշել ենք առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք գործադրվում են բոլոր պահվող անձնանց տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ականազերծման, կրոնական կոթողների պահպանման ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքերով, տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում կարևոր ներդրում ունի եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետերի գլխավորությամբ:

Նա նշեց, որ այդ աշխատանքային խմբի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար պայմանների ստեղծման հարցում:

Նույն շարքից