Հասարակություն Տեսանյութեր 

Արմեն Գրիգորյանը տեղյակ չէր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ռուսական դրոշի մասին

analitik.am

 

Ով է ասել, որ ռուս խաղաղապահներն ուղեկցում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էին վարչապետի ավտոշարասյանը Սյունիքում ուղեկցում ռուս խաղաղապահները, եթե այնտեղ անվտանգ է:

Երբ Գրիգորյանին հիշեցրել են հայտնի տեսանյութի մասին, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական դրոշով ավտոմեքենան շարժվում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան դիմացից, նա ենթադրեց՝ հնարավոր է անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել. «Գիտեք, որ Սյունիքում խնդիրներ են եղել ու այդ առումով զուտ անվտանգության միջոցառումներ են եղել»:

Նույն շարքից