Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Որոշվում են հարցեր, որոնք վերաբերում են սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային. Սերգեյ Լավրով

analitik.am

 

Երևանում այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել գործընթացը, որն ընթանում է Արցախում խաղաղ կյանք հաստատելու համար:

Լավրովի խոսքերով, գործընթացը բավականին բարդ է ընթանում, քանի որ որոշվում են հարցեր, որոնք կապ ունեն տարածաշրջանում միացման մարշրուտների հետ: Որոշվում են հարցեր, որոնք վերաբերում են շփման գծին, սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային: Դրանք հարցեր են, որոնք պետք է լուծել, որպեսզի տարածաշրջանը կարողանա շնչել:

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ քաղաքական հարցերն ավելի հեշտ կլինի լուծել, երբ մարդիկ սկսեն նորմալ ապրել, ինչպես եղել է տասնամյակներ ու հարյուրամյակներ:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից