Քաղաքականություն 

Սորոսը և նրա կամակատարները ցանկանում են իրենք սահմանել ոչ պիտանի պետությունների չափանիշները․ Պատրուշև

analitik.am

 

Սորոսը և նրա կամակատարները գործը տանում են այն ուղղությամբ, որպեսզի իրենք սահմանեն այն կրիտերիաները, որոնցով պետությունները ոչ պիտանի կհայտարարվեն: Այս մասին «АиФ»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Սորոսի հիմնադրամը չի էլ մտածում իր ծրագրերն իրագործելիս: Ավելին, պատրաստվում են դրանք դնել համակարգային հիմքի վրա: Սորոսը և նրա կամակատարները գործը տանում են այն ուղղությամբ, որպեսզի իրենք սահմանեն այն կրիտերիաները, որոնցով պետությունները ոչ պիտանի կհայտարարվեն՝ դրանից բխող հետևանքներով:

Կարծում եմ, որ հեռու չէ ժամանակը, երբ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի և նույնիսկ ռազմական հարվածներ կհասցնի ինքնիշխան պետություններին՝ հիմնվելով ՀԿ-ների զեկույցների առաջարկությունների վրա:

Նման բան մենք արդեն տեսել ենք Սիրիայի օրինակով, որը ռմբակոծվեց «Սպիտակ սաղավարտների» զեկույցներից հետո:

Նման անօրինականությունը կանխելն այսօր ինքնիշխան տերությունների համար առանցքային խնդիրներից մեկն է, որոնք պատրաստ չեն ապրել դրսից պարտադրված կանոններով»,-ասել է նա:

 

Նույն շարքից