Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Դիմակ չկրելու համար պետք է ոչ թե բերման ենթարկեին, այլ դիմակ տային. ՀՀ ՄԻՊ

analitik.am

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ի սկզբանե սխալ էր ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների ընտրված քաղաքականությունը․ «Ոստիկանությունը դարձել էր իրավական կարգավորումների զոհն, առանց նախապատրաստելու ոստիկանությանը, ամբողջ ուժերը միտված էին մարդկանց բերման ենթարկելուն։ Ո՞վ կարող է ինձ բացատրել՝ ի՞նչ կապ ունի մարդը դիմակը պատշաճ չի կրել կամ դիմակ չի կրել ազատությունից զրկելու հետ, կամ տանեն ոստիկանություն։

Բերման ենթարկելու ինստիտուտը կայացած չէր Հայաստանում և դեռ կայացած էլ չի։ Ի՞նչ էր ստացվում՝ կողմնակի բացասական հետևանքներն անհամաչափ ուժի խնդիր էր տալիս։ 3-4 հոգով մարդուն բերման էին ենթարկում՝ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար։

Իրականում պետք է ոչ թե բերման ենթարկեին, ազատությունից զրկեին, այլ պետք է դիմակ տային մարդուն, պետք է առաջարկեին՝ հարգելի քաղաքացի դիմակ կրեք, խնդրում եմ։

Ոստիկանությունը պետք է ոչ թե պատժիչ գործողություններ իրականացներ, այլ նպաստել կորոնավիրուսի կանխարգելմանը»։

Նույն շարքից