Տեսանյութեր Քաղաքականություն 

Պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն. Արման Թաթոյան

analitik.am

 

Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում Մարդու իրավունքների պաշտպանին: Տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում: Բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքերով, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն. «Անընդհատ ասում էին՝ ոչ մի բան տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է: Արդյունքում ամբողջը լցվում էր ապատեղեկատվությամբ: Մարդիկ գյուղում են ապրում, սահմանին են ապրում, ադրբեջանցի զինվորները գալիս են, մարդիկ շոկի մեջ են հայտնվում: Պետությունը փոխանակ գնա նրանց հետ աշխատի, ոչ միայն դա չի անում, այլ նաև հայտարարում է, որ ամեն ինչ նորմալ է»:

ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանն էլ է ասում, թե Հայաստանում ամեն ինչ նորմալ է. «Ադրբեջանի նպատական է աշխարհին ասել, որ ամեն ինչ հիանալի է, ոչ մի բան չկա, Հայաստանից որտեղից եք լսել, որ բողոքեն, իրենք էլ են ասում, որ ամեն ինչ նորմալ է: Պետությունը որևէ բան չի անում, հետո էլ մեղադրում է մեդիատեռորի մեջ»:

Նույն շարքից