Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես զգուշացնում եմ Հանրային հեռուստանկերությանը. ՄԻՊ Արման Թաթոյանը խիստ տոնով խոսեց

analitik.am

 

Հանրային հեռուստաընկերությունը շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում: Մենք հատուկ մոնիթորինգ ենք արել: Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչինչ չեն լուսաբանում, ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ես խիստ զգուշացնում եմ, հենց այս պահին, այս ամբիոնից, Հանրային հեռուստաընկերությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ անաչառ ինֆորմացիա տան, ոչ թե աղավաղեն ՄԻՊ-ի տեղեկությունները: Նրանք պետք է իրականը տրամադրեն մարդկանց:

Հանրային հեռուստաընկերությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր լրատվական մի ալիք: Ես ուզում եմ ասել, որ դա վերցնելու եմ հատուկ մոնիթորինգի տակ՝ հասկանալու համար անաչառությունը: Նորից զգուշացնում եմ՝ չփորձեք աղավաղել ՄԻՊ-ի հայտարարությունները»,-ասաց նա:

Նույն շարքից