Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես բոլոր ապացույցներն ունեմ, դիմել եմ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին. Արման Թաթոյանը խոսեց բարձրաստիճան պաշտոնյաների մասին

analitik.am

 

Հայհոյանքներից եք խոսում, տեսե՞լ եք, թե պաշտոնյաներն ինչեր են անում, հայհոյանքներ են գրում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ բոլոր ապացույցներն ունի:

«Հայհոյանք են գրում ու լայքում: Դա անուղղակի բռնության տարածում է: Այո, Գլխավոր դատախազին գրել եմ, խնդրել եմ, որ քրեական գործ հարուցեն, ԱԱԾ տնօրենի հետ էլ խոսել եմ, հատուկ խնդրել եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ նման բաներ գրող պաշտոնյաներն ընդհանրապես պետք է գործ չունենան պետական համակարգի հետ. «Ի՞նչ գործ ունի շուկայի տեսչության վերահսկողության մարմնի աշխատակիցը, որ սեռական բնույթի հայհոյանք է տալիս համացանցում լրագրողին»:

Նույն շարքից