Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի ԳՇ նախկին պետին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում

analitik.am

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուքի դեմ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Cumhurityet» թերթին տված հարցազրույցում հեղաշրջում իրականացնելու ակնարկներով հանդես գալու համար:

Նա մեղադրվում է ժողովրդի մեջ ատելություն ու  թշնամանք սերմանելու կամ հրահրելու հոդվածների հատկանիշներով։ Բաշբուղին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում:

Նշենք, որ Բաշբուղը 2021թ. հունվարի 4-ի իր այդ հարցազրույցում հետևյալ խոսքերն էր արտաբերել.

«Եթե  1960թ. մայիսի 25-ին Մենդերեսը (Թուրքիայի նախկին վարչապետ) հայտներ արտահերթ ընտրությունների անցկացման տարեթիվը, մեծ հավանականությամբ հնարավոր էր կանխել մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումը»:

Հիշեցնենք, որ Ալի Ադնան Էրթեքին Մենդերեսը Թուրքիայի վարչապետն էր 1950-1960թթ.: 1960թ. մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց՝  9 ամիս և 27 օր տևած դատավարությունից հետո (1961թ. սեպտեմբերի 17-ին) Մենդերեսը կախաղան բարձրացվեց:

ermenihaber

 

Նույն շարքից