Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին կրկին Բայդենին հրավիրել է Ուկրաինա

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Ուկրաինա է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո:

«Ես ԱՄՆ նախագահին հրավիրեցի այս տարի պաշտոնական այցով ժամանել Ուկրաինա՝ մեր անկախության 30-ամյակի կապակցությամբ»,-ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն այս հանդիպումը կարևոր է համարել երկու երկրների համար և հույս հայտնել, որ այն կկայանա: Իր հերթին Բլինկենն ընդունել է հրավերը և խոստացել փոխանցել այն ԱՄՆ նախագահին:

«Մենք կգտնենք համապատասխան ժամանակ, երբ կկարողանանք գալ Ուկրաինա և ժամանակ անցկացնել այստեղ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Նույն շարքից