Հասարակություն 

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են

analitik.am

 

Շնորհիվ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության նպատակային և հետևողական աշխատանքի՝ Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է: Այս պահին աշխատանքներ են տարվում 6-րդ գոտում, որը ներառում է քաղաքի 20-25 տոկոսը:

Առաջիկա ժամերին այստեղ ևս աշխատանքները կավարտվեն և արդեն մայրաքաղաքն ամբողջությամբ կթոթափի երեկվա վթարի հետևանքները: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար:

Ստեփանակերտի քաղաքապետարան

Նույն շարքից