Հասարակություն 

Սյունիքի մարզում լուրջ խնդիրներ են առաջացել մարդու իրավունքների հետ կապված․ՄԻՊ

analitik.am

 

 

Հայաստանի Սյունիքի մարզում լուրջ խնդիրներ են առաջացել մարդու իրավունքների հետ կապված, որոնց կապակցությամբ Հայաստանը պետք է խստացնի իր արձագանքը Ադրբեջանի գործողություններին: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը, մասնավորապես, օրինակ բերեց, թե ինչպես էին մի քանի օր առաջ Խնածախ գյուղի վերեւում գտնվող ադրբեջանցի զինծառայողները տեղադրում իրենց դիրքը, ինչպես նաեւ հայ հովվի հետ կապված միջադեպը:

«Կարծում եմ՝ մեր երկրի արձագանքն անհամաչափ է: Մեր պետությունը պետք է ակտիվորեն արձագանքի այս խնդիրներին եւ աշխարհին ցույց տա, թե ինչ է տեղի ունենում: Ադրբեջանը տեղեկատվություն է տարածում, թե ամեն ինչ կարգին է, նրանք այստեղ տեղավորվում են եւ մնալու են իրենց դիրքերում: Սա ուղղակի սպառնալիք չէ՞ մեր բնակչության համար»,- հետաքրքրվեց պաշտպանը:

Թաթոյանը նշեց նաեւ, որ Հայաստանը պետք է խստացնի իր արձագանքը եւ համաչափ գնահատականներ տա՝ ոչ միայն խոսի, այլեւ սթափ գնահատի իրավիճակը:

«Դա ելնում է Հայաստանի քաղաքացիների եւ պետության շահերից», - նկատեց պաշտպանը:

 

Նույն շարքից