Իրավական 

Դատավորները ժողով կանցկացնեն

analitik.am

 

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մայիսի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտը։

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա ժամը 14։00-ին։ Նշենք, որ օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։

Հիշեցնենք, որ մարտի 26֊ին այս նիստը չկայացավ` քվորում չունենալու պատճառով։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից