Քաղաքականություն 

Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ռազմական ավարի պուրակի բացմամբ

analitik.am

 

Ֆրանսիան մտահոգված  է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները: Այս մասին հայտնեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը: Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից ռազմական հաղթանակը տոնելու կապակցությամբ կազմակերպված այգու բացման արարողության ժամանակ հանրայնացված ցուցադրությամբ:

Մինչ այս մահաբեր հակամարտությունը բազմաթիվ ընտանիքներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, վիշտ ու աղետ է բերել, բացման այդ արարողությունը հակասում է հաշտության վերականգնման այն ցանկությանը, որին բազմիցս միացել են նաև Ադրբեջանի իշխանությունները»,- նշեց դիվանագիտական աղբյուրը:

Ֆրանսիան շարունակելու է աշխատել մյուս համանախագահների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության տեքստի նպատակներին հասնելու համար:

«Այդպես են պահանջել հանրապետության նախագահը և նախարարը»,-նշված է ԱԳՆ-ից տրամադրված պատասխանում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից