Քաղաքականություն 

Ի՞նչ «սպասելիքներ» ունի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը

analitik.am

 

Բացառում եմ, որ աշխատեմ խորհրդարանում: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Սակայն նա չբացառեց, որ ապագայում կարող է շարունակել աշխատանքը Կառավարությունում:

Քերոբյանը կոչ արեց սպասել ընտրությունների արդյունքներին եւ նախարարների կաբինետի ձեւավորման հետագա գործընթացին:

«Ժամանակը կգա, կերևա: Ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից և նախարարների նոր կաբինետի ձևավորումից հետո»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Ակնկալվում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին:

Նույն շարքից