Իրավական Քաղաքականություն 

Դրա փոխարեն կարելի էր արժանապատվորեն ընդունել սխալը․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազին

analitik.am

 

Արամ Վարդևանայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարճ նկատառում.

Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել: Եվրոպական կառույցները ՄԻԱՅՆ հետադարձ ուժի բացահայտման մասով առաջարկել էր հիմք ընդունել կոնկրետ փաստերը, իսկ որոշակիության մասով ուղղակի ասել էր, որ ՀԵՆՑ ՍԴ-Ն ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ:

Հիմա կարդում ենք ՍԴ մարտի 26-ի որոշումը և պարզում ենք, որ հենց ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ մասով է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվել, այլ ոչ թե հետադարձ ուժի: Հետևաբար «Հռոմի Պապի» հետ համեմատականներ անցկացնելը երկու ինստիտուտների պայմաններում, որոնցից մեկը Բարձր դատարանն է, մեղմ ասած անընդունելի է: Դրա փոխարեն կարելի էր արժանապատվորեն ընդունել սխալը..»։

 

Նույն շարքից