Իրավական 

Գողացել էին հեռուստացույց, փող, վարսահարդարման սարքեր ու հարդարանքի պարագաներ/տեսանյութ/

analitik.am

 

Մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակի Սիսակյան փողոցի գեղեցկության սրահից գողություն էին արել։ Գողացել էին հեռուստացույց, փող, վարսահարդարման սարքեր ու հարդարանքի պարագաներ։

Բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն 23 և 30 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Դիլիջան քաղաքի, մյուսը Երևանի բնակիչ են։

Մայիսի 3-ին երկուսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։

23-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Նույն շարքից