Հասարակություն 

Հայ մարզիկը տանուլ տվեց ռուսաստանցի մրցակցին

analitik.am

 

Ռուսաստանի Կազանում   ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական փուլում երեք անընդմեջ հաղթանակ տոնեց մեր առաջատար ֆերդինանդ Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կարապետյանը հաջորդաբար հաղթեց Շրի Լանկայի,Սաուդյան  Արաբիայի, Ղազախստանի պատվիրակներին և մտավ քառորդ եզրափակիչ:Ությակի պայքարում նա անհաջողության մատնվեց: Հայ մարզիկը տանուլ տվեց ռուսաստանցի մրցակցին, իսկ սփոփիչ գոտեմարտում զիջեց բելառուսցուն  ու գրավեց յոթերորդ տեղը:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

Նույն շարքից