Միջազգային 

Ադրբեջանը 117 315 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է ներկրել Թուրքիայից

analitik.am

 

Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանման ծավալը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է մոտ մեկ մլրդ դոլար: Անցյալ տարվա ապրիլի համեմատ այս տարի ապրիլ ամսին արտահանումն աճել է 109 տոկոսով՝ հասնելով 18,8 մլրդ դոլարի:

Ինչպես հայտնում է Minval.az կայքը, 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը 117 315 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է ներկրել Թուրքիայից: Նշվում է, որ 4 ամսում Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի ներկրման ծավալը 4 ամսում աճել է 1234 տոկոսով: Անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին այդ ցուցանիշը կազմել էր 8 795 մլն դոլար:

Թուրքական ռազմական արտադրանքի ներկրման ծավալով առաջատարը ԱՄՆ-ն է, որը 386 113 մլն դոլարի ապրանք է ձեռք բերել այս տարի: Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն, Բանգլադեշը, Գերմանիան:

Նույն շարքից