Միջազգային 

Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

analitik.am

 

Թուրքիայի Անարխիստական ֆեդերացիայի մի խումբ անդամներ անցկացրել են բողոքի ցույց Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ:

Turan-ի հաղորդմամբ՝ մասնակիցները վանկարկել են կարգախոսեր՝ Ադրբեջանի կառավարության հասցեին ուղղված քննադատությամբ՝ մեղադրելով այդ երկրին ընդդիմադիր ակտիվիստ Բայրամ Մամեդովի մահվան մեջ:

«Բայրամի մարդասպանը պետությունն է»,-վանկարկել են ակցիայի մասնակիցները:

«Ոստիկանությունը հայտարարել է ինքնասպանության մասին, սակայն մենք գիտենք, որ դա այդպես չէ: Մարդասպանը պատասխան կտա այդ հանցագործության համար»,-հայտարարել են նրանք:

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովի մահվան մասին տեղեկատվությունը տարածվել է մայիսի 5-ի առավոտյան: Նրա դին հայտնաբերվել էր Բոսֆորի ափին:

Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը լայն ճանաչում էին ձեռք բերել, երբ 2016 թվականի մայիսի 9-ին քաղաքական կարգախոսեր էին գրել Բաքվում Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանի վրա: Մի քանի օր անց նրանք ձերբակալվել եւ դատապարտվել էին, սակայն թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով: Հուշարձանի վրա «Շնորհավոր ստրուկների տոնը» եւ «Fuck the system» գրառումների հետեւանքով նրանք դատապարտվել էին 10 տարի ժամկետով ազատազրկման:

2016 թվականի հոկտեմբերի 25-ին նրանք մեղավոր էին ճանաչվել եւ բանտարկվել: 2019 թվականի մարտին նրանց ներում էր շնորհվել:

Նույն շարքից