Միջազգային 

Երեք մարդ է վիրավորվել դպրոցում կրակոցների հետևանքով

analitik.am

 

Այդահո նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան տուժածներ: Ոստիկանությունն արդեն հաստատել է Ռիգբիի միջնակարգ դպրոցում կրակոցների փաստը:

KUTV-ի փոխանցմամբ՝ կրակողը ձերբակալվել է: Այդահո-Ֆոլսի հրշեջ դեպարտամենտի մամուլի քարտուղար Քերի Համոնի խոսքով՝ երեք մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Բոլոր աշակերտները տարհանվել են դպրոցից: Ոստիկանները խուզարկություն են անցկացնում դպրոցում եւ հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից