Հասարակություն 

Բուժաշխատողներին պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից. Ում հրամանն է դա. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, և հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաև, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։

Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, և իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից