Բարի օր Տեսանյութեր Տնտեսություն 

Իշխանությունն իր մտերիմ Բակուր Մելքոնյանից միայն 2020-ին կատարել է մոտ 530 միլիոն ՀՀ դրամի գնում․ Սննդի և հյուրանոցների վրա ծախսվել է մոտ 5 միլիարդ ՀՀ դրամ․ Փաստահավաք խումբ

analitik.am

 

ՀՀ իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարված ծախսերում բացի բյուջեի մսխման դեպքերից, առկա են նաև բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Այս մասին ասվում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված Իշխանության ձախողված «պայքարը» ֆիլմում։

Նշվում է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը միայն կորոնավիրուսով պայմանավորված անձանց կեցության ապահովման համար՝ սնունդ և հյուրանոցային ծախսեր տրամադրել է 5 միլիարդ 259 միլիոն 271 հազար ՀՀ դրամ՝ փաստացի նախարարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրած բյուջեի ամենաշատ մասը՝ 26 տոկոս։

Մոտ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ տրամադրվել է COVID-19-ի շրջանակներում մեկուսացված և հիվանդ անձանց միայն սննդի գնմանը։ Գնումները կատարվել են մեկ անձից։

Ամենախոշոր գնումը կատարվել է Ռեդի Սթեդի՝ Արտլանչ, կազմակերպությունից։

Միայն 2020 թվականին Արտլանչից գնվել է 527 770 750 ՀՀ դրամի չափով սնունդ։

Նշենք, որ այս կազմակերպությունը պատկանում է իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բակուր Մելքոնյանին։

Տարօրինակ է նաև, որ ավելի ցածր գնով նույն ապրանքն՝ այս դեպքում սնունդը, ձեռքբերելու հնարավորություն է եղել, օրինակ Կարաս կազմակերպությունը մեկ միավորը մատակարարել է 3700 ՀՀ դրամով, իսկ Արտլանչը՝ 4250 ՀՀ դրամով։

Կառավարությունը որոշել է գնումների մոտ 30 տոկոսը կատարել հենց Արտլանչից՝ վճարելով 12 տոկոս ավելի թանկ գին։

Փաստացի, գնումներ կատարելով Արտլանչից 12 տոկոս թանկ գնով կառավարությունը միայն այս դեպքում վատնել է 63 332 490 ՀՀ դրամ։

Առանց պայմանագրի առկայության, մեկ անձից ընթացակարգով 2020 թվականին գնվել է սնունդ 29 կազմակերպությունից, որոնցից որոշներն անգամ գոյացած հարկերը չեն վճարել։

Մանրամասն՝ տեսանյութում

Նույն շարքից