Քաղաքականություն 

«Հաղթանակ»․ Վաղարշակ Հարությունյանը՝ հարցին, թե Շուշին հանձնելուց հետո oրվա խորհուրդն իր համար ինչպիսին է

analitik.am

 

Հաղթանակի զբոսայգում իշխանության ներկայացուցիչները չպատասխանեցին News.am-ի լրագրողի՝ Շուշիի վերաբերյալ հարցին, թե այն հանձնելուց հետո օրվա խորհուրդը նրանց համար ինչպիսին է։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը հարցն անպատասխան թողեցին։

Հարցին մեկ բառով պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ նշելով․ «Հաղթանակ»։

Նա չարձագանքեց դիտարկմանը, թե արդեն այդ հաղթանակը չկա։

Նույն շարքից