Իրավական 

Այդ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ․ՄԻՊ

analitik.am

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերից վերահաստատել է իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների իրավունքներին:

Այդ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում:

Հ.Գ. Պաշտպանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը, քանի որ Հ1-ը հանրային ֆինանսավորմամբ կազմակերպություն է»:

Նույն շարքից