Բարի օր Հասարակություն 

Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

analitik.am

 

Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանն ընդգծեց, որ օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի շրջանակում այլ հարցերի հետ քննարկվել են նաև այդ հարցերը։

«Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակին։ Շատ լավ, արդյունավետ և կառուցողական այց էր, որը լիովին համահունչ էր մեր հարաբերությունների մակարդակին և քաղաքական երկխոսությանը», - նշեց Կոպիրկինը։

Նույն շարքից