Քաղաքականություն 

Դավաճանը պետք է արժանապատվություն ունենար և չգար Եռաբլուր, բայց Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր․Ազատամարտիկ

analitik.am

 

 

Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին հանձնվեց։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արտաշես Մխիթարյանը։

«Եկել ենք Եռաբլուր ոչ թե հաղթնակը տոնելու, ինչպես վերջին 28 տարիներին, այլ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր մարտական ընկերներին։ Թեկուզ այս բարդ իրավիճակում մենք բանակի կողքին ենք և համոզված ենք, որ մեր մեջ ուժ կգտնենք, մեր պետությունը, առանց ներկայիս դավաճան իշխանությունների կվերականգնվի, կվերականգնենք այն, ինչ կորցրինք 44-օրյա պատերազմի ընթացում»,-ասաց նա՝ նշելով, թե դավաճան իշխանությունները տարածքներ հանձնեցին իրենց ադրբեջանցի եղբայրներին՝ առանց կռվի։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած այցին, Մխիթարյանն ասաց, թե նա ևս մեկ անգամ ուզում է պղծել սրբավայրը․ «Դավաճանը պետք է արժանապատվություն ունենար և չգար Եռաբլուր, բայց Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր, դրանք իրար հակասող երևույթներ են»,-ասաց նա։

Ըստ Մխիթարյանի՝ Շուշին հնարավոր էր պահել՝ ճիշտ մարտական գործողությունների կազմակերպման պարագայում․ «Եթե չլիներ իշխանությունների անկազմակերպվածությունը, մենք ոչ միայն Շուշին, այլև Հադրութը կպահեինք»,-ասաց նա։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից