Քաղաքականություն 

Առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու․Խաչատրյան

analitik.am

 

Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել, որ թույլ տվեցինք ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, և նաև խոստանալ, որ կվերականգնենք այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը

Նրա խոսքով՝ միայն հզոր ՀՀ, Արցախ ու բանակ կերտելու դեպքում կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն։

«30 տարի եթե բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25 տարի առաջ չսկսվեց։ Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես։ Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք։ Երբ հզորանաս, թշնամին չի հարձակվի»,-նշեց նա։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից