Միջազգային Քաղաքականություն 

ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնահատել է Սերգեյ Լավրովի այցը Հայաստան

analitik.am

 

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է համարում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոպիրկինը այս մասին ասաց մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի Հայաստան այցելությունը։

«Քննարվել է հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները տվել և տալու են գնահատականներ։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին լիովին համապատասխան»,- ասաց Կոպիրկինը։

Կոպիրկինը նշեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։

Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։

Նույն շարքից