Տեսանյութեր Քաղաքականություն 

Այս իշխանությունը  իրական սպառնալիք է ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար․Հակոբյան/տեսանյութ/

analitik.am

 

 

Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում։ Արցախյան վերջին պատերազմը չափազանց ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների՝ առաջին հերթին Արցախի, բայց հավասարապես Հայաստանի համար։ Այս աղետը բերած իշխանությունը պատերազմի բերած վնասներին համարժեք սպառնալիք  է այսօր։  Այս մասին  Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ  համագործակցության հուշագրի կնքման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց  «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

«Այս իշխանությունները այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում։ Այսինքն մենք ապրում ենք ոչ միայն արդեն տեղի ունեցած, այլ նոր աղետների նորաշեմին։ Արցախին արդեն իսկ հասցված վնասաներին զուգահեռ այս իշխանությունը  իրական սպառնալիք է ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար։ Իսկ Սյունիքը Հայասատանի այն մեկնակետն է, որով սկսվում բայց չի ավարտվում Արցախի և Հայաստանի անվտանգությունը։ Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանն  այսօր գնում է ոչ միայն սխալ, այլ  նաև կործանման ճանապարհով։ Հենց այս գիտակցումը մեզ ստիպեց հանդես գալ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով կուսակցության ստեղծման պատմությանը՝  Վահե Հակոբյանը շեշտեց, որ վերջինիս կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, մարդիկ, ովքեր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո արել  են ու  անում են ամեն ինչ Սյունիքի և Արցախի անվտանգության համար։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից