Միջազգային Քաղաքականություն 

Նախագաh Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահը

analitik.am

 

 

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Նշանակալի այս օրը մենք խոր հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, ովքեր ուս ուսի խիզախորեն մարտնչում էին ռազմաճակատում և անձնուրաց աշխատում թիկունքում՝ հանուն ապագա սերունդների երջանիկ կյանքի և ամբողջ մարդկության ազատության: Համոզված եմ, որ մեր նախնիների մեծագույն խիզախության և սխրանքի մասին հավերժ հիշողությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համակողմանի համագործակցության ամրապնդման համար»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից