Կորոնավիրուս 

Եվրամիությունը չի երկարաձգի պայմանագիրը AstraZeneca-ի մատակարարման վերաբերյալ

analitik.am

 

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել չերկարաձգել AstraZeneca անգլո-շվեդական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակատարարման վերաբերյալ պայմանագիրը 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնին:

«Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca-ի պատվաստանյութի պատվերը 2021 թվականի հունիսից հետո»,- հայտնել է եվրահանձնակատարը:

Եվրահանձնաժողովն ապրիլին դատական հայց էր ներկայացրել այս ընկերության դեմ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չիրականացնելու համար: Առաջին եռամսյակում պայմանագրով նախատեսված 120 մլն չափաբաժինի փոխարեն ընկերությունը մատակարարել է 40 մլն դեղաչափ: Դա որոշ երկրներում հանգեցրել է պատվաստման գործընթացի խախտումների:

Եվրահանձնաժողովը 400 մլն չափաբաժին պատվաստանյութի պայմանագիր էր կնքել AstraZeneca ընկերության հետ դեռևս անցյալ տարվա օգոստոսին, նախքան պատվաստանյութի՝ շուկա դուրս գալը: Պայմանագրով Եվրահանձնաժողովը 336 մլն եվրոյի կանխավճար է արել:

Նույն շարքից