Քաղաքականություն 

Ղարաբաղի ապագան, անկեղծ պետք է ասեմ, բավական մշուշոտ է․Քոչարյան/տեսանյութ/

analitik.am

 

Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելը իմ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս իմ հայրենիքի առջև և կարող եմ ազատ, հանգիստ ապրել իմ անձնական կյանքով ։ Բայց այն, ինչ եղավ , այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել ։ Հակառակը կլինի դասալքություն։ Այս մասին հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Անդրառնալով  ղարաբաղյան խնդրին Քոչարյանը նշեց․

«Ղարաբաղի ապագան, անկեղծ պետք է ասեմ, բավական մշուշոտ է։ Ստորագրված պայմանագրով 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Որևէ մեկդ լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ։ Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած։ Պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Մենք կարող ենք դա անել», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նույն շարքից