Քաղաքականություն 

Իրականում քանի մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին

analitik.am

 

Մայիսի 9-ին Երևանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը  ստորագրեցին «Հայաստան» անունը կրող դաշինքի համագործակցության հռչակագիր:

Ստորագրումից հետո Քոչարյանն իր թիմի հետ միացավ Ազատության հպարակարում հավաքված քաղաքացիներին, որտեղ 18 տարի ընդմիջումից հետո վերջինս կրկին խոսեց հանրահավաքի ժամանակ:

Հանրահավաքին մասնակցած քաղաքացիների թվի մասով պաշտոնական թվեր չկան, իսկ ոչ պաշտոնականները խիստ տարբերվում են միմյանցից: Հարկ է նշել, որ դեռ միջոցառման ժամանակ իշխանության հետ կապ ունեցողները տարբեր լուսանկարներ էին տարածում՝ հայտնելով սակավաթիվ հանրահավաքի մասին: Մյուս թևը հակառակն էր պնդում:

Մինչ պաշտոնական թվերի հրապարակումը, նշենք, որ հանրահավաքի մասնակիցների մասով ամենափոքր թիվը, որ նշվում է, մոտ 8 հազարն է: Իսկ News.am-ը, հղում անելով բարձրաստիճան ոստիկաններից մեկին, ով խնդրել է չբացահայտել իր ինքնությունը, հայտնում է, որ ոստիկանության ներսում այս պահին շրջանառվող տվյալով, Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ Ազատության հրապարակում ներկա է եղել 30-40 հազար մասնակից:

Նույն շարքից