Քաղաքականություն 

Եթե այդպես շարունակվի առաջիկա մեկ ամիսը, ապա ամառը կավարտենք առանց Նիկոլ Հայաստանում. Գրիգորյան

analitik.am

 

Սիմվոլիզմով լի օր ստացվեց։ Առաջին լուսանկարում նիկոլիզմի ու նիկոլավիրուսի եռամյա քայքայիչ գործունեության հետևանքներից մեկն է, մյուս լուսանկարում վիրուսը վերացնելու ուղիներից մեկն է։

Ի սկզբանե և հիմա էլ դեմ լինելով Փաշինյանի նախաձեռնած ընտրություններին մասնակցելու գաղափարին, այդուհանդերձ ողջունելի եմ համարում ընդդիմության աննախադեպ կոնսոլիդացիան։ Թեև նիկոլավիրուսը հաղթահարելու տարբեր տակտիկական մոտեցումներին, վերջնանպատակի հարցում տարաձայնություններ չկան։

Լավ իմաստով աննախադեպ իրավիճակ է, ընդդիմադիր երկու խոշոր բլոկները և ընտրություններին չմասնակցող ազդեցիկ ու ինտելեկտուալ մարդկանց մի մեծ թիմ գլխավոր հարցում կոնսենսուս ունեն։ Եվս մեկ կարևոր առանձնահատկություն. առնվազն այս պահին նրանք չեն քարկոծում միմյանց։

Եթե այդպես շարունակվի առաջիկա մեկ ամիսը, ապա ամառը կավարտենք առանց Նիկոլ Հայաստանում։

Ի դեպ տաք եղանակը բարենպաստ է վիրուսների որոշ տեսակների դեմ պայքարում։#antinikol

Tert.am-ի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյան

Նույն շարքից