Բարի օր Հասարակություն 

Հայկական Շուշիում երեք շատ մեծ վիլլաներ են կառուցում. Մեկն Ալիևի համար, մեկը՝ Էրդողանի, երրորդը՝ Փաշաևների

analitik.am

 

Շուշիում ծառայող ադրբեջանցի զինվորականներն իրենց հարազատներին ասում են, որ էս պահին Շուշիում երեք շատ մեծ վիլլաներ են կառուցում։

Ըստ նույն զինվորականների՝ տեղում շինարարություն անողներից ստացած տեղեկությունների՝ դրանցից մեկը Ալիևներինն է, մյուսը՝ Փաշաևներինը, իսկ երրորդը՝ Էրդողանինը։

Էս լուրն ինձ համար չունի որևէ հետաքրքրություն (եթե իմը չէ էս պահին, ինձ համար չկա տարբերություն, թե ով ինչ է անում էնտեղ), բայց չեմ կարող չհիշել, որ Շուշիի կորստից հետո մեզանում կային մարդիկ, որ քննարկում էին Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը ու թեթև ուրախանում հենց դրա՝ թուրքերին մնալուց։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից