Տեսանյութեր Տնտեսություն 

Պարտքից պետք չէ վախենալ, եթե պետք լինի, 1-2 միլիարդ էլ կվերցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ պետական պարտքի մասին

analitik.am

 

Միջազգային հանրությունը վստահում է մեր կառավարությանը, մենք վստահելի գործընկեր ենք: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես խոսելով  պատերազմից հետո միջազգային շուկայից 750 միլիոն եվրոբոնդի թողարկման մասին:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, եթե Հայաստանը վստահելի չլինի, պարտք չեն տա:

Փաշինյանը նշեց, որ պարտքից պետք չէ վախենալ, եթե օրինակ անհրաժեշտություն լինի, 1-2 միլիարդ պարտք պետք է վերցնել ու մանկապարտեզներ, նախակրթարաններ կառուցել:

Նա մի քանի անգամ պնդեց, որ պարտքից պետք չէ վախենալ:

Նույն շարքից