Գլխավոր Հասարակություն 

Կազանի դպրոցում հրաձգության ժամանակ երեխաները ցատկել են լուսամուտից ու մահացել

analitik.am

 

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովը հայտնել է, որ դպրոցում առավոտյան տեղի ունեցած հրաձգության արդյունքում մահացել է  4 տղա, 3 աղջիկ երեխա: Եվս 16 մարդ, որոնց շարքերում 12 երեխա կա, հոսպիտալացվել են:

Կազանի բոլոր դպրոցներում դասերը չեղարկվել են: Իրավապահները հայտնում են մեկ ձերբակալվածի մասին, ով կասկածվում է երիտասարդ հրաձիգներին օգնելու մեջ: Նա 41 տարեկան է, անունը՝ Ռամիլ Մուխամեդշին:

ՌԻԱ Նովոստին իր հերթին հայտնում է, որ դպրոցի աշակերտներից երկուսը հրաձգության ժամանակ դուրս են ցատկել 3-րդ հարկի լուսամուտից փրկվելու համար, սակայն մահացել են:

 

Նույն շարքից