Հասարակություն Տեսանյութեր 

Այսօր ես կսպանեմ մեծ քանակությամբ բիոաղբ. Կազանի հրաձիգի սարսափելի գրառումները

analitik.am

 

Կազանի դպրոցում կրակ բացած երիտասարդներից մեկը հանցագործություն կատարելուց առաջ սարսափելի գրառումներ է արել տելեգրամի իր ալիքում։ Այս մասին հայտնում է Life-ը։

Նշվում է, որ վերջինս մասնավորապես գրել է, որ պատրաստվում է սպանել մարդկանց․«Այսօր ես սպանելու եմ հսկայական քանակությամբ բիոաղբ»,-գրել է նա։

Մի քանի օր առաջ հրաձիգը գրել է նաև, որ իրեն հավասար է համարում Աստծուն և ցանկանում է, որ մնացածը հնազանդվեն իրեն և նույնպես սպանություններ կատարեն:

Հարձակվողի խոսքերով, նա եկել է այս աշխարհ, որպեսզի մաքրի այն «կենդանի արարածներից»:

«Ես ինչպես Աստված, ուզում եմ, որ բոլորն իրենց ճանաչեն որպես իմ ստրուկ: Դուք պետք է անեք բացարձակապես այն, ինչ ես եմ ուզում: Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը սպանի ավելի քան 10 <...>: Աշխարհում չպետք է կենդանի արարածներ լինեն, սա տիեզերքի սխալն է: <...> Ես այս աշխարհ եկա մարդու կերպարով՝ ձեզանից բոլորից ազատվելու համար»,-գրել է նա։

 

Նույն շարքից