Իրավական Տեսանյութեր 

Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել/տեսանյութ/

analitik.am

 

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների հետ մայիսի 7-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել Թալինի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի, որն անցած տարվա հունիսից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան՝ հայտնաբերելով «UZI» գրառմամբ հրազեն՝ լիցքավորված 27 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Նույն շարքից