Բարի օր Հասարակություն 

Սյունիքի փոխմարզպետը՝ ադրբեջանցիների՝ հարձակման անցնելու ու մարտերի վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

Քիչ առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ մարտեր են տեղի ունեցել: Հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

Hraparak.am-ն իր հերթին գրում է, որ Գորիսում այս պահին լարված իրավիճակ է. ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, տեղացիները դիմադրել են:

Տեղեկությունները ճշտելու համար Analitik.am-ը կապ հաստատեց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ լուրերը կեղծ են, նման բան չկա, սահմանների ճշգրտում է տեղի ունենում:

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք որևէ միջադեպ չի գրանցվել, նա ասաց՝ ոչ:

 

Նույն շարքից