Հասարակություն 

Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ

analitik.am

 

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է՝ ադրբեջանցիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը։

«Գիշերը բարձրացել են Իշխանասարի ուղղությամբ, լճերը քանի որ նոր քարտեզագրմամբ իրենցն են 30 տոկոսով, հիմա իրենք ամբողջ լիճն են վերցրել, լուրջ վտանգել են Գորիս համայնքը. քաղաքը և՛ ոռոգման, և՛ խմելու ջրի համար այնտեղից էր օգտվում», - ասել է Վահե Հակոբյանը։

Նա նշել է, թե սա լրջագույն խնդիր է դառնալու։

Նախկին մարզպետն ասել է, թե վիրավորների մասին տեղեկություն չունի։

«Ռուսներն արդեն այնտեղ բանակցում են մեր ներկայացուցիչների հետ, փորձում են հետ մղեն, եթե հետ չմղեցին, մենք խնդիր ենք ունենալու, հաստատ», - նշել է Վահե Հակոբյանը։

 

Նույն շարքից