Հասարակություն 

Ադրբեջանցիներն առաջ են եկել Հայաստանի ամենանեղ մասում. Ցանկանում են առիթի դեպքում Հայաստանը բաժանել երկու մասի

analitik.am

 

Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին առաջխաղացում է արել' օգտվելով նրանից, որ հայկական կողմը ձյան պատճառով չի պահպանել դիրքերը։

Հիմա Ադրբեջանի զորքը կանգնած է ՀՀ պետական սահմանից ներս։

Ի՞նչ արդարացում ունի ՀՀ քաղաքական իշխանությունը։ Գուցե դա՞ էլ է նախկինների մեղքով։

Որպես ծանոթացում' ասեմ, որ Սիսիանի հատվածը ՀՀ աքիլլեսյան գարշապարն է, պետության ամենանեղ մասը, որը թշնամին փորձում է ավելի նեղացնել՝ հարմար առիթի դեպքում մեկ հարվածով ՀՀ-ն երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրանալու համար։

Հիմա երևի էլի ինձ կմեղադրեն մեր թույլ կողմերը թշնամուն հայտնելու համար։ Փակ քննարկումներում բազմիցս զգուշացրել եմ այս անմեղսունակներին, բայց այլևս չեմ կարող հրապարակային չասել, որ մեր իշխանության հիմար և անլուրջ քայլերի պատճառով Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից։

Նաիրի Հոխիկյան

Նույն շարքից