Հասարակություն Տեսանյութեր 

Ադրբեջանցիները 74 թվականի քարտեզով եկել են ու ասել, որ այդ բարձունքն իրենցն է. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

 

Դիրքային խնդիր է, որը կապված է հետևյալ իրողության հետ: Ադրբեջանցիները 74 թվականի ինչ-որ քարտեզով եկել են տվյալ տարածքի ինչ-որ բարձունքի վրա ու ասում են, որ դա իրենցն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը, խոսելով այն տարածքի մասին, որի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մարտեր են ընթանում, կան վիրավորներ:

Քոչարյանի խոսքերով, եթե ՊՆ-ն չհերքեր, գրելու էին, որ շտապօգնության ավտոմեքենաներ են գնում:

Իմքայլականը լրատվամիջոցներին մեղադրել է թշնամուն ենթադրյալ կորդինատները տալու ու պանիկա ստեղծելու մեջ:

Քոչարյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մի բարձունքին: Այս պահին բանակցություններ են վարվում, այնտեղ է նաև ռուսական կողմի ներկայացուցիչը:

Նա վստահություն է հայտնել, որ բանակցություններն ավարտվելու են հանգուցալուծմամբ. «Ես կարծում եմ, որ ետ են գնալու»։

 

Նույն շարքից