Հասարակություն 

Ադրբեջանցիները դադարեցրել են Սյունիքում նոր դիրքերի տեղակայումը. Wargonzo

analitik.am

 

Wargonzo նախագիծը գրում է, որ Սյունիքում իրավիճակը կայունանում է:

Հայտնվում է, որ ադրբեջանցիների կողմից սադրանք իրոք եղել է, սակայն ռուս բանակցողի ներկայացրած հիմքերն արդյունք են տվել ու ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են նոր դիրքերի տեղակայումը:

Հայտնվում է նաև, որ սա առաջին նման դեպքը չէ, որ ադրբեջանցիները փորձում են նոր դիրքեր տեղակայել: Սակայն ռուսական ուժերին հաջողվում է կանխել սադրանքներն ու վերահսկել իրավիճակը:

Բացի 102-րդ բազայի զինվորականներից, Սյունիքում է գտնվում նաև ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը: Նրանք Սև լճի շուրջ իրավիճակը պահում են վերահսկողության ներքո:

 

Նույն շարքից