Հասարակություն 

Ադրբեջանը դիրքավորվում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում. Գեղարքունիքի մարզպետ

analitik.am

 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնել Սանոսյանը, անդրադառնալով տարածվող տեղեկություններին Գեղարքունիքի մարզի սահմանների ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացումների վերաբերյալ, նշեց՝ այն տարածքներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հակառակորդը պետք է դիրքավորվեր, սակայն չի կարողացել դա անել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Այս պահին նրանք իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետը:

 

Նույն շարքից