Ռազմական 

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

analitik.am

 

Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։

 

Նույն շարքից