Միջազգային Քաղաքականություն 

Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Անդալուսիայի խորհրդարանի նախագահի հետ

analitik.am

 

Սևիյա կատարած աշխատանքային այցի շրջանակում Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է Անդալուսիայի խորհրդարանի նախագահ Մարտա Բոսկետ Ասնարի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի իրականացման գաղափարին աջակցելու և խորհրդարանում այն ներկայացնելու հնարավորությունն ընձեռելու համար։

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը։

Նույն շարքից