Ռազմական 

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

analitik.am

 

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ բացազատվել են ուսումնական կետեր, ծառայությունների պետերը հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգներից պաշտպանվելու միջոցներին։

Նույն շարքից