Հասարակություն 

Ավտովթար Սյունիքի մարզում.մանրամասներ

analitik.am

 

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 13:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 44-ամյա Ստյոպա Ստեփանյանը իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում վազանց կատարելու ընթացքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Գորիսի բնակիչ, 31-ամյա Աննա Սարգսյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որն էլ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Արցախի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Նորայր Սարգսյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից